Իրանում ընտրությունները չեն ազդի Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների վրա. Զախարովա


Իրանում ընտրությունները չեն ազդի Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների վրա. Զախարովա
Ապրիլ 27 20:33 2017

Ռուսաստանը ենթադրում է, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների դրական դինամիկան կպահպանվի Իրանի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը:

«Թե ինչպես տեղի կունենան Իրանում ընտրությունները՝ բացառապես Իրանի ժողովրդի իրավասության տակ է: Մենք կաշխատենք այն մարդկանց հետ, ովքեր Իրանում կանցնեն իշխանության: Ենթադրում ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները պետք է պահպանեն այն լավ դինամիկան, այն պատմական կապերը, որոնք մենք ունենք»,- ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ ընտրական գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի ավանդական դիրքորոշումը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության վրա:

Իրանում նախագահական ընտրությունները անցկացվելու են 2017 թվականի մայիսի 19-ին:



loading...