Ֆրանսիայում թալանել են երկրի վարչապետի բնակարանը


Ֆրանսիայում թալանել են երկրի վարչապետի բնակարանը
Ապրիլ 27 20:16 2017

Անհայտ անձինք թալանել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևի փարիզյան բնակարանը․ ծառայողական փաստաթղթերը չեն գողացել: Այդ մասին France Presse գործակալությանը հայտնել են վարչապետի շրջապատից:

«Վարչապետը մի քանի անգամ խնդրել է իր տան մոտ մշտական պաշտպանություն չդնել, քանի որ համարել է, որ առանց այն էլ ոստիկանները ծայրահեղ մոբիլիզացված են ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պայմաններում: Այդ պատճառով նրա բնակարանում չի եղել ոչ մի փաստաթուղթ, կապված նրա պարտականությունների հետ»,- հայտարարել են վարչապետի պաշտոնական նստավայրում:

Կազնևի շրջապատում ավելացրել են, որ չարամիտները չեն իմացել, թե ով է հանդիսանում տան տերը: «Ամեն ինչ ցույց է տալիս այն, որ գողերը չեն իմացել, որ այն բնակարանը, որտեղ նրանք գտնվում են, պատկանում է վարչապետին»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրին: