Նիգերիայում ավելի քան 100 մարդ է զոհվել փախստականների ճամբարին սխալմամբ հասցված ավիահարվածի հետևանքով


Նիգերիայում ավելի քան 100 մարդ է զոհվել փախստականների ճամբարին սխալմամբ հասցված ավիահարվածի հետևանքով
Հունվար 18 03:58 2017

Նիգերիայում կառավարական զորքերի` «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող արշավի շրջանակներում սխալմամբ ավիահարված է հասցրել փախստականների ճամբարին, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ավիահարվածը հասցվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցներ` հղում անելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը, հայտնում էին, որ աղետի հետևանքով 25-50 մարդ է զոհվել, ինչպես նաև 120-ը վիրավորվել են:

Նիգերիայի կառավարական զորքերի ներկայացուցիչը հաստատել է սխալ ավիահարվածի մասին լուրը: