Կառավարությունը գումար կհատկացնի ջրային պետական կոմիտեին


Կառավարությունը գումար կհատկացնի ջրային պետական կոմիտեին
Ապրիլ 27 19:39 2017

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածքով անցնող Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ հատվածների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածներում գետերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, ինժեներական կառույցները, շենք-շինությունները և այլն, զերծ կմնան ողողումներից:



loading...