«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացրել Քանաքեռ-Զեյթունում և Աջափնյակում


«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացրել Քանաքեռ-Զեյթունում և Աջափնյակում
Ապրիլ 27 19:22 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր քարոզչական երկու խմբերով շրջեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում:

Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ: Երեւանցիները հիմնականում իրենց աջակցությունն էին հայտնում Զարուհի Փոստանջյան քաղաքապետի թեկնածուի եւ քաղաքական գործչի մասին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի վաղը` Երեւանի այլ վարչական շրջաններում: