Կբարելավվեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում բիզնես գործունեություն ծավալելու պայմանները


 Կբարելավվեն օրգանական գյուղատնտեսության ոլորտում բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
Ապրիլ 27 19:08 2017

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները բարելավելու, պարզեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի տրամադրմանն առնչվող դրույթները, սահմանել սերտիֆիկացման մարմնի կողմից գրանցամատյանը վարող պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացվող տեղեկատվության ցանկ: