Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել


Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել
Ապրիլ 27 18:54 2017

Ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարների տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքների համալիրը, որոնց վերաբերյալ բանակի հրամանատարը տվել է անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ: