26-ամյա գրպանահատի թիրախում թիվ 58 ավտոբուսի 40-ամյա կինն էր


26-ամյա գրպանահատի թիրախում թիվ 58 ավտոբուսի 40-ամյա կինն էր
Ապրիլ 27 18:25 2017

Ապրիլի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 40-ամյա Քրիստինա Ղ.-ն եւ հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 82.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 26-ամյա Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: