Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքին


Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ընտանիքին
Ապրիլ 27 18:09 2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երեւանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին:

«Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքին նույնպես ապահովել բնակարանով: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: