Փաստաբանների պալատն ուսումնասիրում է տեղի ունեցած միջադեպը. Արա Զոհրաբյան


Փաստաբանների պալատն ուսումնասիրում է տեղի ունեցած միջադեպը. Արա Զոհրաբյան
Ապրիլ 27 17:54 2017

 

Հայաստանի փաստաբանների պալատն ուսումնասիրում է փաստաբանական գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«Փաստաբանների համար դատապարտելի է ցանկացած բռնություն և հուսով ենք, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,-ասել է նա:

Ավելի ուշ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաեւ վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները եւ հրապարակումները, առավել եւս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միեւնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային եւ չստուգված հայտարարություններից եւ միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձեւավորել»: