Իրանը դեմ է Աստանայում սիրիական հարցով բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը


Իրանը դեմ է Աստանայում սիրիական հարցով բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը
Հունվար 18 03:40 2017

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադը դեմ է հանդես եկել Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին ամերիկյան պատվիրակության մասնակցությանը:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է իրանական «Թանսիմ» գործակալությունը: «Մենք նրանց չենք հրավիրել»,- հայտարարել է Ջավադը:
Հունվարի 17-ին ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան ճիշտ է համարում Ղազախստանի մայրաքաղաք հրավիրել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա կլինի առաջին պաշտոնական շփումը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, որի ժամանակ կարելի կլինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված արդյունավետ քայլերը:
Հիշեցնենք, որ Աստանայում սիրիական հարցի կարգավորմանը նվիրված բանակցությունները նախատեսված են հունվարի 23-ին:



loading...