Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործի նախաքննությամբ կզբաղի ԱԱԾ-ն


Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործի նախաքննությամբ կզբաղի ԱԱԾ-ն
Ապրիլ 27 17:00 2017

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործի նախաքննությունը վարելու է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազությունը պահանջել է Քննչական կոմիտեից քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, քրեական գործի նախաքննությունը վարելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հիշեցնենք, որ  102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևին սպանելու մեջ մեղադրվում է Ստեձանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանը: Նրա նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։