«Բարսելոնա»-ի հարձակվողներ Մեսսին ու Նեյմարը տարաձայնություններ ունեն


«Բարսելոնա»-ի հարձակվողներ Մեսսին ու Նեյմարը տարաձայնություններ ունեն
Ապրիլ 27 16:49 2017

Ինչպես տեղեկացնում է Donbalon-ը՝ «Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը տարաձայնություններ ունեն՝ կապված ակումբի տրանսֆերային քաղաքականության հետ:

Մասնավորապես, բրազիլացին ցանկանում է, որպեսզի կատալոնական ակումբը ձեռք բերի «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոի տրանսֆերը, ով Նեյմարի խաղընկերն է Բրազիլիայի հավաքականի կազմում: Սակայն դրան դեմ է Մեսսին: Նա կարծում է, որ այս գործարքը թիմի մեկ այլ արգենտինացի խաղացողի՝ Խավիեր Մասկերանոյի՝ ակումբը լքելու պատճառ կհանդիսանա:

Նշվում է, որ Մասկերանոն «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի մտերիմ ընկերն է: