Գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել


Գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել
Ապրիլ 27 16:36 2017

Կիեւյան փողոցում գործող գրավատան աշխատակիցը ապրիլի 8-ի լույց 9-ի գիշերը ավազակային հարցակման է ենթարկվել:

«2 հոգի մտել են գրավատուն, զինված, մասկայով, ռետինե ձեռնոցներով: Ասեցին` փողերը տուր: Փողերը տալուց հետո ձեռքով հաշվեցին, ասեցին` էս քիչ ա, ցեպդ տուր վզիդ: Ցեպը պոկվեցին, վերցրին ու դուրս եկան երկուսով»,-ասաց գրավատան աշխատակցուհին:

Տուժողը աղոտ հիշում էր միայն նրանց հագուստի գույները: 4 օր հետո պարզ դարձավ կասկածյալներից մեկի անունը, դա Երեւանի բնակիչ Հակոբ Գեղամյանն էր, որին բերման ենթարկեցին ոստիկանություն:

Երկրորդ կասկածյալ Արմեն Ներսիսյանին էլ ապրիլի 13-ին բերման ենթարկվեց ոստիկանություն: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: