Մեկ օրում բացահայտվել է գողության 27 դեպք


Մեկ օրում բացահայտվել է գողության 27 դեպք
Ապրիլ 27 16:40 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 23, խարդախության 13, յուրացման, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 եւ համակարգչային հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: