Ներկայացվել է 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը


Ներկայացվել է 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը
Ապրիլ 27 20:21 2017

Կառավարություն, անսօրէ՝ ապրիլի 27-ին, հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Նախագծով ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ:

Գործադիրն ընդունել է նաեւ «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները եւ պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016թ. տեսչությունն իրականացրել եւ ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն ՀՀ դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն ՀՀ դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով ` 31.1 մլն ՀՀ դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն ՀՀ դրամ: 2016թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել եւ վերաձեւակերպվել է ընդամենը 203,2 մլն ՀՀ դրամը, որից 30.1 մլն ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ պետբյուջե, 1.4 մլն ՀՀ դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն ՀՀդրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձեւակերպվել է: