Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի


Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Ապրիլ 27 15:42 2017

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին՝ ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:

«Որպես այլընտրանք՝ առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ: