«Եվրատեսիլ»-ին մասնակցելը միշտ էլ երազանք է եղել. Արծվիկ


«Եվրատեսիլ»-ին մասնակցելը միշտ էլ երազանք է եղել. Արծվիկ
Ապրիլ 27 15:27 2017

Ապրիլի 30-ին «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Կիև, որտեղ մայիսի 1-ին կկայանա Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի առաջին փորձը` «Եվրատեսիլի» բեմի վրա:

«Շատ մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում մեկնել Կիև, որտեղ մայիսի 9-ին կկայանա «Եվրտեսիլի» առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ, Արծվիկը ելույթ է ունենալու 16-րդ համարի ներքո: Կարծում եմ` սա շատ լավ թիվ է: Միշտ էլ լավ է լինել վերջում, որպեսզի ավելի լավ հիշվես: Կարծում ենք` մեր շանսերը կարելի է դրական գնահատել, և մենք շատ ոգևորված ենք այդ առումով»,- ապրիլի 27-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստնյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Արծվիկն էլ նշել է, որ  համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելը միշտ էլ երազանք է եղել. «Կարծում եմ` շատ արտիստների դեպքում է դա երազանք: Ես նույնիսկ նմաատիպ երազ էի տեսել` նման բեմի վրա էի կանգնած: Դրա համար վստահ եմ` երազանքները կատարվում են. տեսեք ինձ և համոզվեք: Մի նստեք տեղում և մինչև վերջ գնացեք ձեր երազանքի ետևից»:

«Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Մենք մեր թիմով ամեն ինչ անելու ենք` Հայաստանը շատ լավ ներակյացնելու համար»,-ասել է Արծվիկը: