Samsung-ի նոր հավելվածը ավտոմատ կպատասխանի ստացած հաղորդագրություններին մեքենա վարելիս


Samsung-ի նոր հավելվածը ավտոմատ կպատասխանի ստացած հաղորդագրություններին մեքենա վարելիս
Ապրիլ 27 15:19 2017

Samsung ընկերությունն աշխատում է In-Traffic Reply հավելվածի ստեղծման վրա, որն ավտոմատ կպատասխանի ստացած հաղորդագրություններին, մինչ հասցեատերը մեքենա է վարում, հայտնում է Mashable-ը:

In-Traffic Reply-ի էությունն այն է, որ սմարթֆոնի սենսորները եւ GPS-ի ազդանշանները որսվում են, երբ օգտատերը մեքենա է վարում կամ հեծանիվ քշում, եւ ավտոմատ պատասխանում է ստացած բոլոր հաղորդագրություններին:

Ներկայումս հավելվածը թեստավորվում է Նիդեռլանդներում եւ պատասխանի 2 տարբերակի ընտրություն է առաջարկվում՝ ստանդարտ «Ես ղեկի մոտ եմ, չեմ կարող պատասխանել» եւ ուրախ անիմացիայի տարբերակ: