Մուկուչյանն իմ մատներից կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյանը՝ միջադեպի մասին


Մուկուչյանն իմ մատներից կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյանը՝ միջադեպի մասին
Ապրիլ 27 15:10 2017

Տիգրան Մուկուչյանն ակնհայտորեն իմ մատներից կոմպլեքսավորվում է: Այս մասին ապրիլի 27-ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիք ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ դահլիճում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ իր ունեցած միջադեպին:

Նա նշել է, որ մատով խոսելաձևը իրեն հատուկ ժեստերն են: «Ակնհայտորեն իմ մատներից նա կոմպլեքսավորվում է: Ես չեմ զբաղվելու հոգեբանական վերլուծություններով: Չեմ կարծում, որ որևէ բան եմ անում, որոնք այլ տեղերում հանգիստ չեմ անում: Ուղղակի կոնկրետ մարդը կոնկրետ կոմպլեքսավորվում է իմ մատներից: Մնացածն արդեն իրենից հարցրեք, թե իր ենթագիտակցական խնդիրն ինչի հետ են կապված»,-ասել է Լևոն Զուրաբյանը՝ նշելով նաև, որ որևէ նպատակ չունի Տիգրան Մուկուչյանի հետ ընդհանուր հայտարարի գալու:

Հիշեցնենք, որ  ՍԴ նիստի ժամանակ Լևոն Զուրաբյանը կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրել էր մատը, ինչին Մուկուչյանն արձագանքելն էր. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»: