Հորոսկոպի 4 նշան, որոնք մշտապես խախտում են կանոնները


Հորոսկոպի 4 նշան, որոնք մշտապես խախտում են կանոնները
Ապրիլ 27 14:56 2017

Խոյ։ Անում են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Նրանք որևէ մեկին հաշիվ չեն տա, քանի որ սովոր են լինել սեփական «ղեկավարը»։ Նրանք պարզապես տանել չեն կարողանա, եթե նրանց թելադրեք՝ ինչ և ինչպես անել։ Երբ Խոյերը հայտնվում են իրավիճակում, որը նրանց պարտադրում է ենթարկվել սահմանված կանոններին, նրանք կա՛մ բոլորին դեմ են գնում, կա՛մ առհասարակ հրաժարվում են մասնակցել դրան։ 

Կշեռք։ Առաջին հայացքից կշեռքը կամակոր և բղոքական չի թվում։ Նրանք, իսկապես, չեն ձգտում ըմբոստ և խուլիգան լինել, նրանք դեմ են գնում կանոններին, քանի որ տանել չեն կարողանում կոնֆորմիզմը։ Եթե նրանց ասեք, թե որևէ բան անելու միայն մեկ եղանակ կա, նրանք պարտադիր կգտնեն այդ խնդրի լուծման ևս 20 տարբերակ։ Կշեռքների համար կանոնները հավասար են սահմանափակումներին, իսկ նրանք անիմաստ են համարում ցանկացած սահմանափակում։

Աղեղնավոր։ Կյանքից ստանում են առավելագույնը։ Վատագույնը, որ կարող եք անել, Աղեղնավորին շրջանակների մեջ դնելն է ու նրանց ստիպելը՝ գործել ըստ տարածված կարգի։ Նրանք շատ արագ հոգնում են միօրինակությունից, կայունությունից ու կանխատեսելիությունից։ Այդ պատճառով էլ ցանկացած նախասահմանված բան նրանց մոտ ներքին ըմբոստություն է առաջացնում։ Նրանց ասել, որ որևէ բան անել չի կարելի, նշանակում է՝ նրանց մղել դրան։ Աղեղնավորները շատ հետաքրքրասեր են, այդ պատճառով էլ հարկավոր չէ նրանց որևէ բան արգելել։

Ջրհոս։ Ջրհոսներին նյարդայնացնում են ոչ միայն կանոնները, այլև նրանք, ովքեր հորինում են դրանք։ Ամբոխին հետևելը նրանց համար վատագույն նվաստացումն է։ Այս վառ և անկախ մարդիկ սովոր են առանձնանալ ամենուր։ Տանել չեն կարողանում սահմանափակումներ՝ դրանք համարելով ոտնձգություն կարծիքի ազատության նկատմամբ։