Ձերբակալվել է ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը


Ձերբակալվել է ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
Ապրիլ 27 14:14 2017

Երեւանում երեկ ձերբակալվել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի աշխատակից:

 ԵՄ հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կասկածվում է հափշտակություն կատարելու մեջ: Սույն տեղեկատվությունը հաստատեցին Քննչական կոմիտեից: 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: