Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք. Բախշյանն ահազանգում է


Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք. Բախշյանն ահազանգում է
Ապրիլ 27 14:01 2017

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ելք» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը բարձրացրել է Երևանում խաղահրապարակների սալիկապատման հարցը:

«Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարևան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝ կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. միթե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն ավելի նպատակահարմար է:

2014թ. Երևանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման նման գործ նախաձեռնելու իրավունք չկա: Հետաքրքիր է՝ արդյոք այդ տարածքի բարեկարգման նախագիծը, համաձայն տեղադրված վահանակի, քննարկվե՞լ է բնակիչների հետ, եւ նրանք տվե՞լ են իրենց համաձայնությունը: Կա՞ այդ համաձայնությունը հավաստող փաստաթուղթ»,հայտնում է Բախշյանը՝ հավելելով, որ երեկ նամակով այս հարցերի վրա հրավիրել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը:

Բախշյանը Մարգարյանից խնդրել էտրամադրել կապալառու «Սպառշինարդ» ՍՊԸ-ի հետ կնքված N ԵՔ-ԲԸԱՇՁԲ 17-23/1 պայմանագրի պատճենը»: