Քերին հակասություն է գտել Իսրայելի պետական կառույցում


Քերին հակասություն է գտել Իսրայելի պետական կառույցում
Հունվար 17 23:17 2017

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Դավոսի Տնտեսական համաշխարհային ֆորումում, հայտարարել է, որ Իսրայելը չի կարող լինել միատարր և միաժամանակ ժողովրդավարական ու հրեական պետություն.

«Ներկայումս Միջերկրական ծովի ափի ու Հորդանան գետի հովտի միջև ընկած տարածքի բնակչությունն արդեն հիմնականում ոչ հրեական է։

Ներկայումս Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիները ապրում են իսրայելական ռազմական օրենքներով, մինչդեռ այդ տարածքներում ապրող իսրայելցիների վրա տարածվում են իսրայելական քաղաքացիական օրենքները»։

Քերին հիշեցրել է, որ հարցը բազմիցս քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. «Ես գրեթե մշտապես նրան ասել եմ, որ նրանք փորձում են միակողմանի փոխել աշխարհի քարտեզը։

Եվ եթե դուք շարունակեք անել դա, ապա դուք խնդիրներ կունենաք նաև մեզ հետ, որովհետև խոսքը մեր վստահության մասին է։ ԱՄՆ-ը դեմ է պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակարանաշինությանը»։ Քերին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ Իսրայելի վառ կողմնակիցն է։



loading...