«Հրազդան» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել


«Հրազդան» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ապրիլ 27 13:25 2017

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ ապրիլի 26-ին, կալանավոր է մահացել:

ՔԿՎ հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը վատ է զգացել, «Շտապօգնություն» են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել, 42-ամյա տղամարդու կենսաբանական մահը շատ արագ է վրա հասել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կալանավորի մահվան պատճառները պարզելու համար:

Նշենք, որ Ռաֆայել Թադեւոսյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել:

Ըստ Shamshyan.com-ի՝ Ռաֆայել Թադեւոսյանի 22-ամյա որդին, իմանալով, որ հայրը մահացել է, փորձել է ինքնասպանություն գործել՝ սուր կտրող- ծակող առարկայով մի քանի անգամ հարվածելով ինքն իրեն: