Հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն զինվորներին


Հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն զինվորներին
Ապրիլ 27 13:16 2017

Սուրբ Հարության տոնին հաջորդող շրջանում՝ 50 օր շարունակ, հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն սահմանապահ զինվորին:

 Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ մեկնարկից առաջ հոգևորականներն ու հրամանատարները Հաղարծնի վանական համալիրում հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ: