Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է երեք երկրաշարժ


Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է երեք երկրաշարժ
Ապրիլ 27 13:05 2017

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 20¬-ից մինչև 26-¬ը գրանցված երկրաշարժերից 13¬-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2¬-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ապրիլի 22¬-ին, ժամը 02:46-¬ին, M=1.1, Հրազդան քաղաքից 19 կմ դեպի հարավ¬արևելք, ապրիլի 25-¬ին, ժամը 04:38-¬ին, M=1.7, Ալավերդի քաղաքից 11 կմ դեպի հարավ¬արևելք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ապրիլի 20-ին Իրանի Խոյ քաղաքից 21 կմ դեպի հարավ¬արևելք գտնվող երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ (մագնիտուդ 3.1): Հաջորդ օրը դարձյալ Խոյից 43 կմ դեպի հյուսիս¬արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իրան ¬Թուրքիա սահմանային գոտում: Ապրիլի 23¬-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում է գրանցվել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս ապրիլի 24-¬ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի արևելյան ափամերձ գոտում՝ Վալպարաիսո քաղաքից 40 կմ դեպի արևմուտք: Անմիջապես երկրաշարժից հետո Չիլիի իշխանությունների որոշմամբ իրականացվել է ափամերձ որոշ

շրջաններից բնակչության տարհանում: Հետագայում հնարավոր ցունամիի վտանգը հերքվել է: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան պետության` Արգենտինայի Մենդոս, Սան¬Խուան և Կորդովա

քաղաքներում: Մինչ օրս երկրաշարժի օջախային գոտում տեղի է ունեցել 5.0 և ավելի մագնիտուդով 4 հետցնցում: