ՍԱՊԾ-ն, թե՞ ՊԵԿ-ն են ստում. ադրբեջանական խնձոր՝ հայկական շուկայում (տեսանյութ)


ՍԱՊԾ-ն, թե՞ ՊԵԿ-ն են ստում. ադրբեջանական խնձոր՝ հայկական շուկայում (տեսանյութ)
Ապրիլ 27 12:52 2017

Ադրբեջանական ծագման խնձորը հայկական շուկա է հայտնվել մաքսանենգ ճանապարհով: Այս մասին, կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: «ՍԱՊԾ-ն իրականացրեց Երեւան քաղաքի եւ մարզերի մի շարք վայրերի իրացման կետերում շրջայց: Իրականացված շրջայցերից հետո հրապարակվեց, որ նշված ապրանքները չունեն անվանգությունը հավաստող փաստաթղթեր եւ համաձայն օրենսդրության ենթակա են օտարման»,- ասաց ՍԱՊԾ պետը:

Հարցին, թե որ կազմակերպությունն է այն ներկրել Հայաստան, Իշխան Կարապետյանը հայտնեց, որ կազմակերպություն չի եղել:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:



loading...