Սիրելիին «վերադարձնելու» 6 միջոց


Սիրելիին «վերադարձնելու» 6 միջոց
Հունվար 17 23:08 2017

Իհարկե, սիրահար զույգերի մոտ հաճախակի են լինում վեճեր, որոնց արդյունքում հնարավոր է անգամ բաժանում, իսկ բաժանման դեպքում ինչպե՞ս կարելի է վերադարձնել սիրելին: Ներկայացնում ենք 6 միջոց սիրելի տղամարդուն վերադարձնելու համար:

Հանգստություն պահպանեք: Պետք չէ խուճապի մատնվել: Ըստ վիճակագրության տղամարդկանց 70% բաժանվելուց հետո ափսոսում է: Եվ որոշ ժամանակ անց ցանկանում է վերականգնել հարաբերությունները:

Պետք չէ անդադար զանգահարել և հաղորդագրություններ գրել: Հիշե'ք, տղամարդկանց ժամանակ է պետք, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվեն և որոշում կայացնեն: Անգամ, եթե նրա որոշումը քեզ չգոհացնի, ապա հասկացիր, որ խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ քո:

Սովորիր փոխվել, և՛ արտաքնապես, և՛ ներքուստ: Փոխիր մոտեցումներդ: Պետք չէ անդադար տխուր տեսք ընդունել: Փորձիր ավելի շատ ժպտալ և հասկանալ, որ տղամարդիկ ավելի շատ նախընտրում են պայծառ և կյանքով լի կանանց:

Փոխիր իմիջդ և ոճդ: Պետք չէ կտրուկ փոխել: Կարող ես փոփոխել զգեստապահարանդ, մազերդ հարդարել կամ գունափոխել:

Ոչ մի դեպքում պետք չէ վրեժ լուծել: Եթե միայն վրեժ լուծելու համար նոր ընկեր ունենաս, ապա այդ հարաբերություններից հաճույք չես ստանա: Ավելի լավ է սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Միայն լավ տրամադրվածություն ունեցիր, քանի որ մեր մտքերը իրականություն դառնալու ուժ ունեն: