Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն


Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն
Ապրիլ 27 07:46 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում  օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ: Ըստ Կարապետյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրն շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին`ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

Հանձնարարվեց նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: