Կարեն Կարապետյանը զգուշացրեց


Կարեն Կարապետյանը զգուշացրեց
Ապրիլ 27 11:35 2017

Պետական գերատեսչությունները պետք է կրճատեն շքեղ ծախսերը, ավտոմեքենաների քանակը: Նման հայտարարությամբ այսօր կառավարության նիստում հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք մայիսի 5-ին ժամկետ ունենք կառավարության ծրագիրը նայելու: Ուշադիր եղեք: Ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, որ վեց ամսվա հաշվետվությունները կատարված են: Աշխատակազմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն եք դարձնում ձեր կառավարման կառույցներին: Մենք բազմաթիվ տեղեր ունենք դուբլյաժ անող կառույցներ, էդ ամեն ինչը պետք է վերացնել՝ ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ, չգիտեմ, դրսևորումներ: Շքեղ բառը գուցե ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև էդ մակարդակ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով, և այլն, լա՞վ»,- նշեց Կարեն Կարապետյանը: