Պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են. Կարապետյանն ու Հարությունյանը՝ բողոքող առեւտրականների մասին


Պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են. Կարապետյանն ու Հարությունյանը՝ բողոքող առեւտրականների մասին
Ապրիլ 27 11:30 2017

 Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե տոնավաճառների առևտրականների բողոքի հարցով ի՞նչ տեղեկություն կարող է տրամադրել կառավարությանը: Կարապետյանն ասաց, թե գիտի, որ Հարությունյանը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է: 
Վարդան Հարությունյանը նշեց, որ ՊԵԿ-ի կողմից տոնավաճառներում իրականացվող հսկողական աշխատանքերը կրել են զուտ նախազգուշացման բնույթ, և որևէ տնտեսվարող մինչև հիմա չի տուգանվել: «Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբեր ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ-ների կտրոնների տրամադրումը: Արդյունքում՝ դրական միտում կա, միջին ու փոքր բիզնեսը հասկացել է, որ այդ ամենն ուղղված չէ իրենց դեմ, այլ ուղղված է խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ, ՊԵԿ-ն սպասում է, որ մի քանի օրվա ընթացքում առևտրականների կողմից պետք է ներկայացվեն առաջարկություններ՝ համատեղ քննարկման համար: «Շատ հստակ էդ շարունակում եք: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ փոքր ու միջին բինզնեսի բեռը չի ավելանալու: Բայց փոքր ու միջին բիզնեսը հաշվառելով, իրա բեռը չավելացնելով, մենք պետք է հասկանանք, որ բոլոր խոշոր բիզնեսի շրջանառությունը և հաշվառումը ունենալու ենք: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,-եզրափակեց վարչապետը:



loading...