Դամասկոսի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել


Դամասկոսի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել
Ապրիլ 27 10:51 2017

Հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի օդանավակայանի մոտ, հողորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսելի է եղել անգամ 25 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում, հաղորդում է AFP-ն:

Պայթյունին հաջորդել է հրդեհը: Լիբանանական Ալ Մանար հեռուստալիքը հաղորդել է, որ բռնկվել է վառելիքի պահեստը, ինչը կարող էր իսրաելական ավիահարվածի արդյունք լինել: Ավելի ուշ Reuters-ը հաղորդել է, որ Իսրայելը հարված է հասցրել օդանավակայանի տարածքում գտնվող «Հզբոլլահ»-ի պահեստին:

Սիրական եւ իսրայելական կողմերը դեռեւս պաշտոնական մեկնաբանություններով հանդես չեն եկել: