Թթվասերի և կաթնաշոռի օգտակար հատկությունների մասին


Թթվասերի և կաթնաշոռի օգտակար հատկությունների մասին
Հունվար 17 22:56 2017

Շատերին է հետաքրքրում, թե ինչում է կայանում թթվասերի և կաթնաշոռի օգտակարությունը: Այդ իսկ պատճառով այսօր կանդրադառնանք այս թեմային: Կաթնաշոռը պարունակում է՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռը եզակի մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր:

 

Մարզիկները հատուկ ընտրում են դիետիկ կաթնաշոռ և խառնում թթվասերի հետ: Այս ուտելիքն օգնում է ամրապնդել ոսկորները, մկանները, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև ամրապնդում է նյարդային համակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել կաթնաշոռ և թթվասեր ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: