Իսրայելի ՌՕ ուժերը ավիահարված են հասցրել «Հզբոլլահի» բազայի ուղղությամբ


Իսրայելի ՌՕ ուժերը ավիահարված են հասցրել «Հզբոլլահի» բազայի ուղղությամբ
Ապրիլ 27 10:34 2017

Դամասկոսի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում տալով ընդդիմադիր ակտիվիստներին:
Նշվում է, որ օդանավակայանում նաև հրդեհ է բռնկվել:

Գործակալության հաղորդմամբ՝ պայթյունն իրականացրել են Իսրայելի ՌՕ ուեժերը, որոնք ավիահարված են հասցրել Դամասկոսի օդանավակայանի տարածքում «Հզբոլլահի» բազայի ուղղությամբ:

Ներկա պահին տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն Իսրայելի և Սիրիայի կողմերից չի ստացվել: