ԱՄՆ-ում փորձարկվել է միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռը


ԱՄՆ-ում փորձարկվել է միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռը
Ապրիլ 27 10:17 2017

Ամերիկացի զինվորականները հաջողությամբ փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը երկրի միջուկային ուժերի հիմքն է կազմում, հաղորդել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունից:

Հրթիռը գործարկվել է չորեքշաբթի գիշերը՝ Քալիֆորնիայի նահանգում գտնվող Վանդենբերգի ավիաբազայից: Նշվում է, որ «հրթիռի մարտագլխիկը հաջողությամբ հասել է Մարշալյան կղզիների պոլիգոն՝ մեկնարկից մոտ 4.2 հազար մղոն հեռավորության վրա»:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ փորձակումը ծրագրված էր տարվա ընթացքում եւ կապ չունի Կորեական թերակղզում տիրող իրավիճակի հետ: