«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «ՀԺ»


«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «ՀԺ»
Ապրիլ 27 09:03 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը:

Ըստ մեր տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երեւան» երգի բազմաթիվ կատարումներից հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: