Նախորդ տարի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կատարել է 543 քննություն և ուսումնասիրություն


Նախորդ տարի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը կատարել է 543 քննություն և ուսումնասիրություն
Հունվար 17 22:51 2017

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրել է վարչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրությունը, որի համաձայն՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է 543 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունք­ներով ոստիկա­նության 169 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

– հայտարարվել է նկատողություն` 58,

– հայտարարվել է խիստ նկատողություն` 79,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 2,

– ազատվել է ոստիկա­նու­թյունում ծառայությունից` 30 ծառայող:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախ­տումների փաստերով 2016 թվականի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատ­րաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 20 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել և ամփոփվել են.

– ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավա­խախ­տումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկա­տվութ­յունը,

– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է.

« – 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1752 ծառայողական քննություններ, որոնց արդյունք­ներով 761 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` նրանցից 50-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:

– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 51 քրեական գործեր 70 անձի վերաբերյալ:

16 անձի վերաբերյալ 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր, (այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի):

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի հայտարարվել է «նկատո­ղութ­յուն», 5-ին` «խիստ նկատողություն», իսկ 29-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: