ԱԴԾ-ն հայտնել է Կալինինգրադում 12 ահաբեկիչների ձերբակալության մասին


ԱԴԾ-ն հայտնել է Կալինինգրադում 12 ահաբեկիչների ձերբակալության մասին
Ապրիլ 27 02:51 2017

Կալինիգրադում ԱԴԾ-ն ձերբակալել է «Իսլամական ջիհադ- մոջահեդների ջամմաթ» ահաբեկչական կազմակերպության 12 զինյալների: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահաբեկիչները ծնունդով Միջին Ասիայից են ու հնարավոր է մասնակցություն ունեն ահաբեկչական կազմակերպության համար անդամներ հավաքագրելուն։

Հատուկ ծառայությունները նաև պարզել են բջիջի առաջնորդի անձը, որին Ուզբեկստանում որոնում են ծայրահեղական ուղղվածության հանցագործության համար։ Իրավապահների տվյալներով, ձերբակալվածը հավաքագրում էր Կալինինգրադի բնակիչներին։

Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ այդ թվում խոստովանել է, որ իր ազգականները նույնպես մասնակցություն ունեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը։ Բացի դրանից պարզվել են բջիջի առաջնորդի կապերը, հիմա ստուգում են կապերը Սիրիայում գործող զինյալների հետ։

Մոտ ժամանակներս ծրագրում են ձերբակալված օտարերկրացիներին արտաքսել այն երկիր, որտեղից նրանք ժամանել են։ Այնտեղ նրանց կդատեն ահաբեկչության համար։



loading...