Արդահանում ռուս գեներալի 150–ամյա դագաղ է գտնվել


Արդահանում ռուս գեներալի 150–ամյա դագաղ է գտնվել
Ապրիլ 27 00:01 2017

Ներկայում Թուրքիայի տարածքում հայտնված Արդահան քաղաքում բնակելի շենք կառուցելու համար փորված փոսում ենթադրաբար ռուս գեներալի պատկանող դագաղ է հայտնաբերվել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Արդահանում բնակելի շենք կառուցելու ժամանակ փոս փորելու ժամանակ հայտնաբերված զինվորականի դագաղը քաղաքում իրարանցում է առաջացրել։ Քաղաքացիները շտապել են իրենց աչքով տեսնելու ենթադրյալ ռուս գեներալի դագաղը։

Ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել եւ դագաղի գտնվելու վայրու, իսկ Արդահանի թանգարանի աշխատակիցները նշել են, թե դագաղը ամենայն հավանականությամբ պատկանել է 1877–1878 թվականների ռուս–թուրքական պատերազմի մասնակցած ռուս գեներալի։



loading...