Նոր Զելանդիայում դաշտերը ծածկվել են հսկայական սարդոստայնով


Նոր Զելանդիայում դաշտերը ծածկվել են հսկայական սարդոստայնով
Ապրիլ 26 23:51 2017

Նոր Զելանդիայում դաշտը պատած հսկայական սարդոստայնը զարմանք է առաջացնում:

Թեպետ սարդերը այնտեղ հազվադեպ երևույթ չեն (կան նաև մարդու գարշապարի չափերի հասնող սարդեր), սակայն նման չափի սարդոստայն նախկինում երբեք ոչ ոք չի տեսել:

Փորձագետները երևույթը վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանք են համարում: Երկար տարածություններ կտրելու համար սարդերը երկար սարդոստայններ են հյուսում և քամու օգնությամբ տեղաշարժվում:

Սա բնության բավականին եզակի երևույթ է, երբ հազարավոր սարդեր միասնական սարդոստայն են հյուսում տարերային աղետից փրկվելու համար: