Ընտրեք Ձեր քթի ձևը և իմացեք ամեն ինչ Ձեր անձի մասին


Ընտրեք Ձեր քթի ձևը և իմացեք ամեն ինչ Ձեր անձի մասին
Ապրիլ 26 23:26 2017

Տարօրինակ է, բայց փաստ է: Ձեր քիթը կարող է շատ բան պատմել ձեր բնավորության մասին՝ համաձայն իսրայելացի գիտնական Ավրաամ Տամիրի հետազոտությունների:
Կան քթի բազմաթիվ ձևեր, բայց ահա ութ հիմնականները


1 Նուբայական քիթ
Նուբայական քիթը առանձնանում է իր երկարությամբ: Այսպիսի քթի պատը համարյա ուղիղ է, իսկ ծայրը դեպի ներքև է ուղղված: Նման քիթ ունեցողները հաճախ լինում են հետաքրքրասեր և շատ լավատես: «Նուբայացիները» ջանում են միշտ օգնել ուրիշներին, շրջապատողների համար ստեղծել իդեալական պայմաններ: Նրանք ցանկացած խնդրի համար լուծում են գտնում: Նուբայական քթով մարդիկ համակրելի են շատերի համար:
2 Հունական քիթ
Հունական քիթը շատ նեղ է, երկար և ուղիղ: «Հույները» այդքան էլ չեն սիրում լինել ուշադրության կենտրոնում: Նրանք հավատարիմ են իրենց մտերիմների նկատմամբ: Նման մարդիկ դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին, որի պատճառով էլ նրանք շատ փակ մարդիկ են թվում:
3 Կեռ քիթ
Շատերը քթի այս տեսքը համեմատում են թռչունի կտուցի հետ: Այսպիսի քթի պատը կոր է, իսկ ծայրն ուղղված է դեպի ներքև: Նման մարդիկ ստեղծագործող են և անձնուրաց: Նրանք պատրաստ են համառորեն պաշտպանել իրենց սկզբունքները, վտանգի են ենթարկում ամեն ինչ, սեփական նպատակներին հասնելու համար:
4 Կամարաձև քիթ
Այս քիթը շատ նման է կեռ քթին, բայց այս քթի ծայրն ավելի սրված է: Նման քթով մարդիկ հիանալի կազմակերպիչներ են: Նրանք ազնիվ են և պատասխանատու, միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին:
5 «Կոճակ»
Այս քիթը շատ փոքր է և նրբագեղ: Այսպիսի քիթ ունեցողները սպոնտան են իրենց որոշումներում: Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն, խոսքից միանգամից գործի են անցնում: Համարյա միշտ նրանք ստանում են այն, ինչ ուզում են:
6 Ուղիղ քիթ
Այսպիսի քիթը տարածված է Ասիայում: Այն գրեթե իդեալական ուղիղ է, մի փոքր հարթ: Ծայրը կլորավուն է, իսկ քթանցքերը բավականին լայն են: Նման մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք շատ կրքոտ են: Նման մարդկանց հեշտ է զայրացնել:
7 Գոգավոր քիթ
Այսպիսի քթի պատին փոքրիկ սապատ կա: Քթի այս ձևը շատ տարածված չէ: Այսպիսի քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ, ուրիշի խնդիրները լուծելու ցանկությամբ: Նման մարդիկ շատ զգայուն են, նրանց շատ հեշտ է նեղացնել կամ վիրավորել:
8 Ծուռ քիթ
Այս քթի անվանումն այդքան էլ հաճելի չէ: Բյաց նման մարդիկ հաճախ լինում են մեղմ և սիրալիր: Նման քթի պատը կոր է, իսկ ծայրը կլորացած: Այս մարդիկ կենտրոնանում են այն ամենի վրա, ինչ անում են: Նրանք հիանալի ընկեր են և գործընկեր:



loading...