Պարզվել է Սոչիում վթարված Տու-154 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը


Պարզվել է Սոչիում վթարված Տու-154 ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը
Ապրիլ 26 23:18 2017

Ռուսական Տու-154 ռազմական ինքնաթիռի վթարը, որը Սիրիա ուղևորվելիս էր եղել, տեղի է ունեցել գերծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հայտնում է Газета.ru-ն` վկայակոչելով ավիավթարի հետաքննությամբ զբաղվող մասնագետներին:

Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը, որը 92 մարդու էր տեղափոխում, Սև ծովն էր ընկել 2016-ի դեկտեմբերի 25-ին: Ուղևորներն ու անձնակազմի անդամները բոլորը զոհվել էին:


Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռի քաշը կազմել է 99.6 տոննա, ներառյալ 24 տոննա վառելիքը: Այն վերալիցքավորվել է Ադլերում, որից հետո կշռել է 110 տոննա` նորմալ համարվող 98-ի փոխարեն:

Աղբյուրի տվյալներով` անձնակազմը տեղյակ չի եղել գերծանրաբեռնվածության մասին:

Նշենք, որ Սոչիի օդային տարածքում վթարված ինքնաթիռով Սիրիա էին ուղևորվում ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 65 անդամներ, լրագրողներ և անձնակազմի 8 անդամ: Օդանավում նաև երկու հայ է եղել` անսամբլի անդամ Գորգիյան Հովհաննեսը և ուղեկցող անձնակազմի անդամ Վահանով. Ա. Ի-ն: