Ֆրանցիսկոս պապը մասնավոր լողափ է վարձում հաշմանդամություն ունեցողների համար


Ֆրանցիսկոս պապը մասնավոր լողափ է վարձում հաշմանդամություն ունեցողների համար
Ապրիլ 26 23:10 2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վճարում է Հռոմի մոտակայքում գտնվող մասնավոր լողափի տարեկան վարձը, որպեսզի բարեգործական կազմակերպությունը կարողանա օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանգստանալ և վայելել արևի ջերմությունը:


Ինչպես հաղորդում է CNN-ը, «Սիրո աշխատանք» բարեգործական ընկերությունը 2012-ից ի վեր վարձում է «Փոքր Մադոննա» լողափի մի մասը և այն համալրել է հատուկ սարքավորումներով, ինչպես նաև ջրային տրանսպորտային միջոցներով, որոնցից կարող են օգտվել անվասայլակով մարդիկ:

Ֆրանցիսկոս պապն ամենամյա նվիրաբերություն է կատարում բարեգործական ընկերության, որն էլ կազմակերպում է լողափնյա հանգստի իրականացումը: Նախագծի իրականացմանն աջակցում են կամավորներ, որոնց թվում`նաև բուժաշխատողներ:



loading...