Փխենյանը չի բացառել կանխարգելիչ հարձակումը՝ որպես պատասխան ԱՄՆ քաղաքականությանը


Փխենյանը չի բացառել կանխարգելիչ հարձակումը՝ որպես պատասխան ԱՄՆ քաղաքականությանը
Ապրիլ 26 22:54 2017

Հյուսիսային Կորեան չի բացառում հանկարծակի կանխարգելիչ հարձակումը ԱՄՆ-ի վրա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչը, հայտնում է RIA Novosti-ն:

«Հյուսիսային Կորեայի կամքը անսասան է այն բանում, որպեսզի գնա մինչև վերջ, եթե ԱՄՆ-ը ցանկանում է մնալ անփոփոխ իր առճակատումային դիրքորոշմամբ: Մեր ամենալուրջ հակագործողությունը կլինի ներառել հանկարծակի կանխարգելիչ հարձակում ցամաքային, ծովային, ստորջրյա և օդային մանևրների, ինչպես նաև այլ մեթոդների ուղեկցմամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը:

Փխենյանում հավաստիացնում են, որ «խաղաղասեր սոցիալիստական պետությունը գնահատում է կայուն խաղաղությունը», սակայն չի փորձի խուսափել պատերազմից:

«Հյուսիսային Կորեան կպատասխանի ընդհանուր պատերազմին լայնամասշտաբ պատերազմով, միջուկային պատերազմով իր ոճի միջուկային հարվածներով, և իհարկե, կհաղթի վտանգավոր մահացու պայքարում ամերիկացի իմպերիալիստներին»,- ասված է հայտարարության մեջ: