Իրանական նավն ստիպել է ամերիկյան ռազմանավին փոխել ուղեգիծը


Իրանական նավն ստիպել է ամերիկյան ռազմանավին փոխել ուղեգիծը
Ապրիլ 26 22:28 2017

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել է իրանական «արագընթաց նավին»: Ինչպես հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, իրանական նավը USS Mahan ռազմանավից գտնվել է 1000 յարդ (մոտավորապես մեկ կիլոմետր) հեռավորության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պաշտոնյաները հայտնել են, որ Mahan-ը փոխել է ուղեգիծը, որպեսզի խուսափի իրանական ռազմանավի հետ բախումից, վտանգի ազդանշան է տվել, արձակել ազդանշանային հրթիռներ եւ պատրաստության վիճակի բերել սպառազինությունը: Իրանական նավն ազդանշաններ չի տվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



loading...