Այո, օդանավում տեսել եմ. Ներսիկ Նազարյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման և նախարարի պաշտոնի մասին. Armtimes.com


Այո, օդանավում տեսել եմ. Ներսիկ Նազարյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման և նախարարի պաշտոնի մասին. Armtimes.com
Հունվար 17 22:21 2017

Armtimes.com-ի փոխանցմամբ Ամանորյա արձակուրդային օրերին ԱՄՆ մեկնելիս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը օդանավում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց երկար զրույց չի ունեցել նրա հետ:

Նազարյանն ու Քոչարյանը պատահաբար հանդիպել են Երևանից Փարիզ թռչող օդանավում (ՀՀ-ից ԱՄՆ ուղիղ չվերթ չկա, այդ պատճառով նրանք ԱՄՆ են մեկնել Փարիզից): Այդ մասին կայքի հետ զրույցում հայտնեց Նազարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն ԱՄՆ մեկնելիս նա օդանավում հանդիպել և երկար զրուցել է Քոչարյանի հետ:

– Պարոն Նազարյան, ճի՞շտ է, որ օդանավում վերջերս հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանին: Արդյո՞ք քաղաքական հարցեր եք քննարկել, որովհետև ըստ մամուլի հրապարակման՝ երկար զրուցել եք:

– (Ծիծաղում է): Ի՞նչ երկար զրույց կարող էինք ունենալ: Այո, թռնելու ժամանակ տեսել եմ: Մտել եմ ինքնաթիռ, երկրորդ նախագահը նստած է եղել, բարևել եմ, հարցրել եմ՝ ինչպես եք, ինքն ասել է՝ դո՞ւ ինչպես ես, ասել եմ շատ լավ, և գնացել-նստել եմ իմ տեղը՝ կնոջս կողքին, թռել-գնացել եմ: Բոլորը նստած էին իրենց տեղերում՝ ի՞նչ զրույց պետք է լիներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում