Սիրիան կրկին ՄԱԿ-ին կոչ է արել զսպել Թուրքիային


Սիրիան կրկին ՄԱԿ-ին կոչ է արել զսպել Թուրքիային
Ապրիլ 26 22:00 2017

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ հայտնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը:

Դիմելով ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը` Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դատապարտել Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած քաղաքականությունը և ստիպել Անկարային վերջ տալ Սիրիայի դեմ կրկնվող հարձակումների և սահմանային խախտումների քաղաքականությանը: «Սիրիան խստորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ ռեժիմի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող գործողությունները և կոչ է անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը դատապարտել այս ագրեսիան և ահաբեկչությանը սատարող թուրքական վարչակարգի վարած քաղաքականությունը»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Թուրքիայի գործողությունները հակասում են ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանը և բարիդրացիության սկզբունքին:

Թուրքիայի ԶՈՒ գերագույն շտաբը հայտնել էր ապրիլի 26-ին Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական պաշտպանական ուժերի դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին, ինչի արդյունքում զոհվել էր 70 քուրդ զինյալ: