Տարոն Մարգարյանը՝ հեռուստաբանավեճի չմասնակցելու մասին


Տարոն Մարգարյանը՝ հեռուստաբանավեճի չմասնակցելու մասին
Ապրիլ 26 21:01 2017

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետական կուսակցության ավագանու թեկնածուները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ  քարոզարշավ են իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում:

«Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու՝ հանուն երևանցու, հանուն ձեզ, ժողովուրդ ջան և եկել ենք խնդրենք ձեր վստահության քվեն, որ վստահեք փորձառու թիմին, վստահեք այն թիմին, ով կարող է իրականություն դարձնել մեր երազած Երևանը»,-հայտարարել է Տարոն Մարգարյանը: 

Այնուհետև նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մրցակիցների` «Ելք» դաշինքի և «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակների լիդերների մասնակցությամբ այդպես էլ չկայացող հեռուստաբանավեճին:

«Ինձ թվում է, որ այդ բանավեճի մասին ես իմ հարցազրույցներում ասել եմ, վերցրեք, նայեք, թե ինչ եմ ասել: Հարգելիներս, մեր կատարած աշխատանքը, մեր ծրագրերը մենք մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճը… ես զարմանում եմ, որ դուք նորից այդ հարցն եք տալիս, հստակ պատասխանը ստացել եք: Մենք մեր ժողովրդին ենք մեր ծրագրերն ենք ներկայացնում, այս չորս տարվա կատարած աշխատանքներն ենք ներկայացնում և այս աշխատանքների հիման վրա շարունակական ծրագիր ենք ներկայացնում և մեր քարոզչությունը ամբողջությամբ դրա վրա է կառուցված: Մենք կառուցել ենք մեր քարոզչությունն այսպես»,-  ասել է  Տարոն Մարգարյանը: