Պորոշենկոն խնդրել է Չինաստանին աջակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը


Պորոշենկոն խնդրել է Չինաստանին աջակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը
Հունվար 17 22:11 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ, հույս է հայտնել, որ Չինաստանը կնպաստի Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն ու Սի Ցզինպինը բանակցություններ են անցկացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչպես նաեւ ամրապնդել տնտեսական համագործակցությունը ու քաղաքական երկխոսությունը:
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է մասնակցել Չինաստանի հետ նոր տնտեսական ռազմավարության զարգացմանը. «մեկ գոտի - մեկ ուղի» սկզբունքով:



loading...